ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի դեպքերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի դեպքերը
27.05.2012 | 23:29

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է փաստաթուղթ, որով դատապարտել է սիրիական Հուլա քաղաքում տանկերի և հրետանու օգտագործումը, ինչի հետևանքով ավելի քան 108 մարդ զոհվել է, այդ թվում՝ 34 երեխա։
Սիրիայի կառավարությունը հերքում է իր մասնակցությունը Հուլայի բնակչության սպանության գործում՝ այդ ամենի պատասխանատվությունը բարդելով ահաբեկիչների վրա։
Երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում շատ երկրների առաջնորդներ դատապարտել են Հուլայում տեղի ունեցած դեպքերը։ Մեծ Բրիտանիան սիրիական իշխանություններին պաշտպանող Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի վերջինս վերջ դնի խաղաղ բնակչության սպանություններին։
ՌԴ փոխարտգործնախարար Գ. Գատիլովը, Twitter-ի իր էջում անդրադառնալով Հուլայում տեղի ունեցածին, նշել է, որ այդ իրադարձությունները պետք է դատապարտվեն, սակայն անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածի պատճառները։ «Տեղեկություններ կան, որ շատ զոհերի վերքեր հրազենային ծագման չեն»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։ ՄԱԿ-ի ռուս դիվանագետները շեշտում են նաև, որ զոհվածներից շատերը սպանվել են սառը զենքով կամ հեռահար նշանառությամբ, ինչից միանշանակ չի կարելի հետևություն անել, թե ով է այդ մարդկանց սպանել։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ